Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ճնշո՞ւմ են, աղա

Ճնշո՞ւմ են,  աղա
27.05.2014 | 00:40

Մեր տեղեկություններով` ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս գալիս, իր քվոտայով նշանակված նախարարներին քաղաքակիրթ հրաժեշտ տալու ընթացքում մեծամասնականով պատգամավոր ընտրված, ՕԵԿ խմբակցության անդամ Կարեն Բոթոյանին առաջարկել է դուրս գալ խմբակցությունից, որովհետև իրենք գնում են պայքարի, ու երեք տարի որևէ կերպ չդրսևորված, որևէ ձայն-ծպտուն չհանած պատգամավորի` շինանյութի Սերգեյի փեսա, «Եվրոպա» հյուրանոցը «նայող» ազգընտիրի համար դա խոշոր «դիսկոմֆորտ» կլինի: Կարեն Բոթոյանը հերոսաբար ասել է` ես մինչև վերջ կանգնելու եմ ՕԵԿ-ի կողքին, մինչև վերջ գնալու եմ իր հետ: Կառավարության ծրագրի ներկայացման օրը Բոթոյանին կանչել են «վերև». նա եկել ու ասել է ՕԵԿ-ին` ինձ ճնշեցին: Ընդ որում, իրականում նրան «վերևում» ճնշել էին կառավարության ամենաբարձր օղակից, սակայն խմբակցությունում տվել էր բոլորովին այլ անուն, ասելով, որ իր աներոջն է զանգել Գագիկ Խաչատրյանը, ինքը «պտի կողմ քվեարկի», բառացիորեն ասելով` ճնշել են: Ֆրակցիայում պահանջել են այդ մասին բարձրաձայնել, սակայն վերջինս «դեմ է ընկել»: Ի դեպ, «վերևներում», մեր տեղեկություններով, շատ զայրացած են այն առնչությամբ, որ փոխանակ «ազգընտիրը» «քաղաքագիտորեն» ձևակերպեր ասելիքը խմբակցությունում, ավելորդ անուններ է տվել, հարվածի տակ է դրել ողջ կառավարության թիմին, որոնց անունները հատ-հատ հարկ համարեց տալ խմբակցության ղեկավարը պլենար նիստում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ